Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Հովիկ Աբրահամյանին ռուսերենի հայեցակարգ պետք չէր

Հովիկ Աբրահամյանին ռուսերենի հայեցակարգ պետք չէր
04.10.2017 | 14:31

Մոտ երկու շաբաթ է, ինչ լրատվական տարբեր ձևաչափերով ակտիվորեն քննարկվում են հայաստանյան դպրոցներում օտար լեզուների ու հատկապես ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգերի թեմաները:

Հարցի շուրջ հասարակության արձագանքը խիստ բացասական է: Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հայտարարեց, թե հայեցակարգի հանձնարարականը եղել է ոչ թե Կարեն Կարապետյանի, այլ Հովիկ Աբրահամյանի վարչապետության ժամանակ: «Փաստը» նախկին վարչապետից ճշտել է, որ իր պաշտոնավարման ժամանակ նման հայեցակարգի մշակման հանձնարարական չի եղել և դա իր նախաձեռնությունը չէ:

Դիտվել է՝ 1171

Մեկնաբանություններ